Երեկ՝ սիրահարների տոնի օրը, ամուսնացել են ֆիտնեսի Հայաստանի նախորդ տարիների չեմպիոն, բոդիբիլդինգի մասնագետ, «Ֆիտնես Վլադ» մարզասրահների ցանցի հիմնադիր Վլադ Խառատյանն ու ռուս բլոգեր Դիանան, որն Ինստագրամում վարում է dianasssblog էջը եւ երկար ժամանակ է, ինչ բնակվում է Հայաստանում:
Հարսանիքը տեղի է ունեցել հայկական ավանդական եւ ժամանակակից սովորույթների համադրությամբ, իսկ մասնակիցները լուսանկարներ ու տեսանյութեր են տարածել՝ երջանկություն մաղթելով նորապսակներին:
Ի դեպ, օգտատերերը նկատել են, որ իր կյանքի կարեւորագույն իրադարձությունից առաջ Վլադ Խառատյանը դիմել է պլաստիկ վիրահատության՝ դեմքի վրա կատարել է փոփոխություններ:
Մարզիչն այսօր Հայաստանի հինգ լավագույն եւ հայտնի մարզիչների ցանկում է, հաջողության է հասել անչափ աշխատասիրությամբ եւ ինքնակրթությամբ: Նա հատկապես հայտնի է դարձել կորոնավիրուսի օրերին, երբ ուղիղ եթերում մարզումներ եւ առողջ ապրելակերպի դասընթացներ էր վարում:
Վլադ Խառատյանի մարզասրահի մասնաճյուղերը եւ դրանց կից առողջ ապրելակերպի կենտրոնները տարեցտարի ավելանում են, ինչպես նաեւ ավելանում է այն հազարավոր մարդկանց (այդ թվում՝ երեխաների) թիվը, որոնք նախընտրում են «Վլադ Ֆիտնեսի» մեթոդները:
Երիտասարդ գործարարը ճանաչվել է նաեւ 2020 թվականի «Մեր ժամանակների հերոսը»: