image

Գվատեմալայի Կոնգրեսը դատապարտել է Հայաստանի «ագրեսիան». հայ դիվանագետները լռում են

Գվատեմալայի Կոնգրեսը դատապարտել է Հայաստանի «ագրեսիան». հայ դիվանագետները լռում են

Վերջերս Գվատեմալայի Կոնգրեսը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի «ագրեսիայի» մասին բանաձեւ, որը դատապարտում է հայկական զինուժի կողմից Ադրբեջանի «անկախ տարածքի զավթումը», տեղեկացնում է Ազերթաջը` հղում անելով սեփական երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությանը: Ըստ նույն աղբյուրի, բանաձեւը դատապարտել է նաեւ 1992-ի փետրվարի 26-ին «Խոջալուում խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը»: Այս մասին տեղեկացնում է  Գերմանիայում «Ազգի» թղթակից Անահիտ Հովսեփյանը

Գվատեմալայի Կոնգրեսի նախագահ Լուիս Ռաբբեն Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Մուխթարովի հետ հանդիպմանն ընդգծել է, թե բանաձեւը նպաստելու է Գվատեմալա-Ադրբեջան կապերի հզորացմանը:

Լրագրողը հիշեցնում է, որ Ադրբեջանը Հայաստանի նման Գվատեմալայում դեսպանություն չունի, և Մեքսիկայում հաստատված դեսպաններն են համակարգում Գվատեմալայի հետ կապերը: Անահիտ Հովսեփյանը փորձել է կապ հաստատել  Մեքսիկայում ՀՀ դեսպանության հետ, սակայն նրա բազմաթիվ փորձերն ապարդյուն են անցել: 

«Ակնհայտորեն, դարձյալ գործ ունենք միջպետական կաշառակերության եւս մի ցայտուն օրինակի հետ: Այլապես ինչո՞վ բացատրել մեր տարածաշրջանում ոչ մի շահ կամ շահագրգռություն չունեցող Գվատեմալայի նման մի երկրի ջերմ հոգատարությունը Ադրբեջանի նկատմամբ»,-եզրակացնում է լրագրողը: