Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին, որ 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Սևրի խաղաղության պայմանագիրը։