Նոյեմբերի 19-ին Դիլիջանի միջազգային դպրոցի Black Box դահլիճում դասախոսությամբ հանդես կգա հայազգի ճանաչված աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի (Instituto de Astrofisica de Canarias) աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի մրցանակակիր Գարիկ Իսրաելյանը: Աշխարհահռչակ գիտնականը կխոսի «Արտաարեգակնային մոլորակները տիեզերքում» թեմայով: Դասախոսությունը անգլերեն լեզվով է, 14 տարեկան և բարձր անձանց համար, տեղեկացնում են Դիլիջանի համայնքային կենտրոնից:
Գարիկ Իսրաելյանը սպեկտրասկոպիայի մասնագետ է, ուսումնասիրում է աստղի արձակած սպեկտրը, որպեսզի պարզի, թե ինչից է այն բաղկացած և ինչպես է իրեն դրսևորում: Սա գիտության այս ճյուղի մի հազվագյուտ և հասանելի հայացք է հանդիսանում, ինչը մոտեցնում է մեզ կյանքի համար նպաստավոր մոլորակ գտնելուն։