image

Երևանը՝ Գյումրու կողքին. Գյումրու անօթևանների դրամահավաքին միացել են նաև պաշտոնյաներ ու հայտնիներ

Երևանը՝ Գյումրու կողքին. Գյումրու անօթևանների դրամահավաքին միացել են նաև պաշտոնյաներ ու հայտնիներ

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային ավանում երեկ Տիգրան Համասյանի համերգի վերջում կազմակերպված դրամահավաքի արդյունքում հանգանակվել է 546.120 դրամ: Այդ մասին տեղեկացնում են SOSGyumri թիմի անդամները: Նրանք տեղեկացնում են նաև, որ ՀԷՑ Շիրակի մարզի «Կարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանն այդ նպատակով փոխանցել է  1 մլն դրամ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի բարեգործական հիմնադրամը՝ 545.000 դրամ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը՝ 500.000 դրամ, Լարիսա Մինասյանը՝ 200 ԱՄՆ դոլար:

ԱԺ պատգամավորներից մեկը (որի անունը թիմը կհրապարակի ավելի ուշ) նվիրաբերելու է 1 բնակարան կամ դրան համարժեք գումար:

Այսօր  ժամը 16:00-ին Երևանի Հյուսիսային պողոտայում մեկնարկելու է դրամահավաք՝ «Երևանը Գյումրու կողքին» խորագրով: Նախագծի ավարտին մնաց է 23 օր, դրամահավաքը շարունակվում է  նաև www.crowdfunder.co.uk հարթակում, ինչպես նաև փոխանցումներն ընդունվում են 
220061854463000 Հայկ Բարսեղյան, Arca: 4083100100242585 Մերի Մելիքսեթյան հաշվեհամարներով: 

 

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի