image
Հրատապ լուրեր:

Չորս ամիս գերության մեջ մնալուց հետո Նարեկ Սարդարյանը վերադարձել է Հայաստան

Չորս ամիս գերության մեջ մնալուց հետո Նարեկ Սարդարյանը վերադարձել է Հայաստան

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որ այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին «Արեւելք»-ին հայտնեց Նարեկ Սարդարյանի եղբայրը՝ Սամվել Սարդարյանը: Նա արդեն խոսել է եղբոր հետ, տեղեկացել ,որ Նախիջեւանի ճամբով վերադարձվել է Հայաստան: 

Այժմ Նարեկը պարտադիր ընթացակարգեր է անցնում հիվանդանոցում եւ պետական կառույցներում, որից հետո հարազատները կտեսնեն նրան:

Նարեկ Սարդարյանը 30 տարեկան է, ամուսնացած է, ունի 2 մանկահասակ երեխա: