image

Արցախի Շոշ գիւղի վարժարանը վերաբացած է իր դռները

Արցախի Շոշ  գիւղի վարժարանը վերաբացած է իր դռները

Դեռ 2004-ին Թորոնթոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցութեամբ ԱՀ Շոշ գիւղին մէջ կառուցուած է հանրակրթական դպրոց, իսկ պատերազմի հետեւանքով Արցախի սրտին մէջ գտնուող գիւղն այժմ յայտնուած է սահմանամերձ գօտիի վրայ: Այս մասին տեղեկացուցած են հիմնադրամի էջէն:

«Բնակիչների մեծ մասը զինադադարից յետոյ գիւղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների եւ վերանորոգման այլ աշխատանքներից յետոյ՝ մէկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 աշակերտի առաջ:

Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթէ բոլոր աշակերտները»,- ըսուած է հիմնադրամի տարածած հաղորդագրութեան մէջ: