image

5 միլիոն ԱՄՆ տոլար. Սամուէլ Կարապետեանի իշխանական նուէրը՝ Հայաստանին եւ Արցախին

5 միլիոն ԱՄՆ տոլար. Սամուէլ Կարապետեանի  իշխանական նուէրը՝ Հայաստանին եւ Արցախին

«Տաշիր» ընկերութիւններու խումբի հիմնադիր՝ Սամուէլ Կարապետեան 5 միլիոն տոլար յատկացուցած է մարդասիրական եւ ընկերային ծրագիրներու իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման ապահովումը: Այս մասին իր դիմատետրի էջին վրայ գրած է Սամուէլ Կարապետեանի որդին՝ Սարգիս Կարապետեան:

«Իմ ընտանիքը միշտ կանգնել է իր ժողովրդի կողքին: Նաեւ հիմա ենք կանգնած: Հօրս որոշմամբ այսօր օգնութեան հերթական մասնաբաժինն է յատկացուել: 5 միլիոն տոլար կը ծախսուի մարդասիրական եւ ընկերային ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման ապահովումը:

Ես անընդհատ տեսնում եմ, թէ անկախ հնարաւորութիւններից՝ ինչպէս ենք մենք, մեզնից իւրաքանչիւրն իր ուժերի ներածին չափով աւանդ բերում ընդհանուր մեծ գործին: Այսօր մեր գործողութիւններից կախուած կը լինի այն, թէ ինչպիսի օրինակ կը ծառայենք մեր երեխաներին եւ ինչպիսին կը լինի մեր Հայրենիքը վաղը: Մենք կը կարողանանք, ես հաւատում եմ»,- նշած է Սարգիս Կարապետեան: