Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով զոհվածների հիշատակը հարգելու համար Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը շատ համեստ պայմաններում է ամուսնացրել իր մեծ տղային: Daily Sabah հայտնում է, որ ոչ շքեղ արարողությանը ներկա են եղել նաեւ երկրի նախագահն ու վարչապետը, ինչպես նաեւ` բարձրաստիճան հյուրեր: Աբդուլլահ Գյուլի հարսը ապագա բժշկուհի է: Արարողությանը հավաքված գումարով նորապսակները որոշել են այգի հիմնել Թուրքիայում: