Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների շրջանում կորոնավիրուս տարածվելու դեմ միջոցներ են ձեռնարկվել, և զինծառայողներն ապահով են: Այս մասին «Արեւելք»-ը տեղեկություն ստացավ Լիբանանում ՀՀ դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրից: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ հայ խաղաղապահները սովորականի պես կատարում են իրենց պարտականությունները՝ հետևելով վարակից պաշտպանվելու հրահանգներին:
Նշվում է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը մաս կազմող մյուս ջոկատներում նույնպես բնականոն ու ապահով վիճակ է:
Հիշեցնենք, որ կորանավիրուսի պատճառով Լիբանանում հայտարարված է արտակարգ դրություն և զորաշարժ: Երկրում կորոնայով վարակվածների թիվն անցել է 100-ը, որոնցից բուժվել են 3, մահացել 4 մարդ: