image

Լիբանանում հայ խաղաղապահներն այս պահին ապահով են. Աղբյուր

Լիբանանում հայ խաղաղապահներն այս պահին ապահով են.  Աղբյուր

Լիբանանում  խաղաղապահ   առաքելություն իրականացնող հայ զինծառայողների շրջանում կորոնավիրուս տարածվելու դեմ միջոցներ են ձեռնարկվել, և զինծառայողներն ապահով են: Այս մասին  «Արեւելք»-ը  տեղեկություն ստացավ  Լիբանանում  ՀՀ դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրից: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ հայ խաղաղապահները սովորականի պես կատարում են իրենց պարտականությունները՝ հետևելով վարակից պաշտպանվելու հրահանգներին: 

Նշվում է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը մաս կազմող մյուս ջոկատներում նույնպես բնականոն ու ապահով վիճակ է: 

Հիշեցնենք, որ կորանավիրուսի պատճառով Լիբանանում հայտարարված է արտակարգ դրություն և զորաշարժ:  Երկրում կորոնայով վարակվածների թիվն անցել է 100-ը, որոնցից  բուժվել են 3,  մահացել 4  մարդ: