Հայաստանի Կենտրոնական բանկը տպագրության է ուղարկել երրորդ սերնդի հայկական նոր կոմպոզիտային թղթադրամները։ Դրանք պատրաստ կլինեն և շրջանառության մեջ կդրվեն այս աշնանը։ Այս մասին յայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Նոր կոմպոզիտային թղթադրամների մեջ կլինեն նաև 2000 դրամ անվանական արժեքով դրամներ, ինչի առնչությամբ ԿԲ նախագահը դեռ անցած աշնանը տեղեկացրել էր, որ բանկերում արդեն իսկ կա դրանց պահանջարկը։ Հավանական էր համարվում, որ դրանք կարող են ավելի շուտ շրջանառության մեջ դրվել, սակայն ներկայումս ավելի հավանական է, որ դրանք շուկայում կհայտնվեն մյուսների հետ միաժամանակ։
Դրամների վրա պատկերված կլինեն հայ ազգի մեծերը.
Լուրը ՝Shantnews-էն