image

Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն: Այս մասին  SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնել է հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ հայտարարվել է բաց մրցույթ, եղել է 42 դիմորդ, ընտրող հանձնաժողովը բաղկացած է եղել 5 անձից, որի նախագահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Հանձնաժողովի կազմում եղել են նաև ՀՀ վարչապետի, նախագահի, Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչները:

Նա խոստացավ մանրամասն տեղեկություններ ավելի ուշ հայտնել:

Հայկակ Արշամյանը որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երևանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում։ Նա աշխատել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում:

Հայկակ Արշամյանը 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական: