Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն: Այս մասին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնել է հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ հայտարարվել է բաց մրցույթ, եղել է 42 դիմորդ, ընտրող հանձնաժողովը բաղկացած է եղել 5 անձից, որի նախագահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Հանձնաժողովի կազմում եղել են նաև ՀՀ վարչապետի, նախագահի, Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչները:
Նա խոստացավ մանրամասն տեղեկություններ ավելի ուշ հայտնել:
Հայկակ Արշամյանը որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երևանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում։ Նա աշխատել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում:
Հայկակ Արշամյանը 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական: