image

Հայաստանում յեղափոխութիւն չի լինի . Ալեքսանդր Իսկանտարեան

Հայաստանում յեղափոխութիւն չի լինի . Ալեքսանդր Իսկանտարեան

Քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանտարեան  Հայաստանի  մէջ ընթացող անհնազանդութեան գործողութիւնները բաւականին հետաքրքրական համարած է:


Ան լրագրողներու հետ զրոյցին նշած է, որ շարժման ղեկավար Նիկոլ Փաշինեանը բաւականին «ստեղծագործական»  ոճով  կը   գործէ:

Ըստ Իսկանտարեանի՝ շարժման մէջ ցուցարարներու հիմնական հատուած կայ՝ ո՛չ աւելցած են, ո՛չ պակսած: Սակայն ան կը կարծէ, որ շարժումը թիրախաւորուած նպատակ չունի:

«Երեկոյեան հանրահաւաքների մասնակից խաւում կան նաեւ միջին տարիքի մարդիկ, բայց ցոյցերի հիմնական մասում՝ երթերում եւ այլ գործողութիւններում, հիմնականում երեխաներ են, որոնք մեծացել են այլ ժամանակահատուածում: Թէեւ ես վերլուծութիւններ անելիս չեմ սիրում անուններ տալ, քանի որ կարծում եմ, որ ճիշդ է խօսել համակարգերի մասին, սակայն հիմա չեմ կարող, քանի որ Նիկոլ Փաշինեանն արդէն   «համակարգային»    գործիչ  է:

Այն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունում, կարող ենք ասել, որ ընդդիմութեան փլուզում է, քանի որ ընդդիմութեան միւս ներկայացուցիչները, կարելի է ասել, անհետացել են. մենք նրանց չենք տեսնում»,- ըսած է ան:

Իսկանտարեանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինեանի ֆոնին ընդդիմադիր միւս ուժերը բաւականին խղճուկ վիճակի մէջ յայտնուած են: Անոր խօսքով՝ շարժումը այս պահին բաւականին վառ է, եւ ինչ որ տեղի կ'ունենայ, կը վերածուի ցուցադրութեան՝ ձայնային ազդանշանները, որոնք նաեւ երիտասարդութեան ուշադրութիւնը կը գրաւեն:

«Նուազագոյն լեգիտիմութեան (օրինականութիւն) ունեցող իշխանութեան պայմաններում, առանց ինչ-որ նպատակի շարժումն էլ կարող է բաւականին երկար տեւել եւ գունեղ լինել»,- ընդգծած է քաղաքագէտը:

Ալեքսանդր Իսկանտարեանին չէ զարմացուցած այն, որ շարժման  հիմքը հիմնականին երիտասարդներ են, աւելին՝ ան շեշտած է, թէ ինքը դեռեւս տարիներ առաջ ըսած է, որ այլ սերունդ պիտի գայ, որ փաստուած է դեռեւս Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ: Քաղաքագէտը ընդգծած է՝ Նիկոլ Փաշինեանը կ'օգտագործէ դասական տեխնոլոգիաներ, սակայն կը բացակայի ելքի ճանապարհը:

«Յեղափոխութիւն, պարզ է, չի լինելու, բայց հիմա գլխադրում էլ բացակայում է, պարզ չէ, թէ որն է շարժման ելքը: Այս հարցը ինչ-որ կերպ կը փլուզուի՝ կը ցրեն կամ այլ միջոց կ'անեն, բայց խնդիրի հիմքը չի վերանալու, քանի որ ունենք նուազագոյն լեգիտիմութեամբ իշխանութիւն, հետեւաբար, ինչ-որ իրադարձութիւնից յետոյ կը լինի հնարաւորութիւն, որ ինչ-որ տաղանդաւոր մարդ կարող է փողոց դուրս բերել մարդկանց: Նայէք, թէ ինչ կարգախօսներ է օգտագործում Նիկոլ Փաշինեանը, դրանք այնպիսն են, որոնք գրեթէ բոլոր խաւերին ներառում են: Չի խօսւում ներքին, արտաքին խնդիրներու մասին, ասւում է նրա մասին, ինչ որ հիմա առկայ է»,- ընդգծած է Ալեքսանդր Իսկանտարեանը:

Վերջինս նկատեց, որ ընտրութիւններու ընթացքին ՀՀԿ-ը կրցած է իր վերահսկողութեան տակ վերցնել համակարգը, իսկ ընդդիմութիւնը միաւորուած չէ: Այդ հասկացաւ Նիկոլ Փաշինեանը եւ դիմեց այլոց, այլ լեզուով.

«Դպրոցականին գազի անդորրագրերի մասին պատմելն անիմաստ է, բայց ձայնային մեթոտներով  (ձեւերով), հետաքրքիր այլ ձեւերով կարող են գրաւել: Չի պատմւում այն մասին, որ եթէ Սերժ Սարգսեանը չլինի, միեւնոյնն է, ՀՀԿ-ը պէտք է առաջադրի, եթէ սա չեն ուզում, նոր ընտրութիւն պէտք է լինի, իսկ դա դժուար է ասել՝ ով կը յաղթի, չէ՞ որ միայն երիտասարդները չեն քուէարկելու:  Յեղափոխութիւն չեն անում երիտասարդները, անում են տեխնոլոգիաները, ստրատեգիա (ռազմավարւթիւն) 1-ը միայնակ չի կարող անել: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, յստակ է՝ յեղափոխութիւն չի լինի»,- ընդգծած է Ալեքսանդր Իսկանտարեանը:

 

 Նիւթը ՝ «Թերթ.ամ»էն