image

Հայկական ծիրանի երկրորդ խմբաքանակը հասնում է Գերմանիա

Հայկական ծիրանի երկրորդ խմբաքանակը հասնում է Գերմանիա

Եվրոպայում հայկական բարիքների տարածումն ու սպառումը միայն շահաբեր առևտուր չէ, ուղղակի աջակցություն է հայաստանյան գյուղացուն, որն իր քրտինքով ու ջանքով մշակում է հայրենի հողը՝ ակնկալելով արդար վաստակ։

Այս համատեքստում Noahs Früchte / A&D Food GmbH կազմակերպությունը հայտնում է, որ մեկնարկում է դեպի Գերմանիա արտահանվող հայկական թարմ ծիրանի երկրորդ բերքահավաքը։ Սա հերթական հնարավորությունն է թե՛ սատարելու հայրենի արտադրողին, և թե՛ եվրոպական շուկայում բարձր պահելու հայկական արտադրանքի անունն ու որակը։

Ըստ նախնական ժամանակացույցի՝ հայկական արևահամ բերքն արդեն հուլիսի 10-ին կլինի Ֆրանկֆուրտի օդանավակայանում, իսկ հուլիսի 11-ից ընկերության գրասենյակից պատրաստ կլինի բաշխման։

Հայկական ծիրանը Գերմանիայում վաճառվելու է 5–10 կգ պատվերների դեպքում՝ 13 եվրո/կգ,  11–20 կգ պատվերների դեպքում՝ 12 եվրո/կգ։