1965 թվականին Սիրիայի Ղամիշլի քաղաքից Հայաստան տեղափոխվելով՝ Սարգսյանների ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Ընտանիքի որդիներից Սուրեն Սարգսյանը սկսել է աշխատել որպես անգլերենի ուսուցիչ: Հետո ընդունվել է ինստիտուտ, կատարելագործվել: Տիրապետում է նաև արաբերեն, քրդերեն և այլ լեզուների, ստեղծագործում է, գրքերի հեղինակ է, պատվոգրեր և շքանշաններ է ստացել: Առանց Հայաստանի կյանքը չի պատկերացնում:
Ղամիշլիից ուսուցչի կյանքի մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում: