image

«Այստեղ լուծւում է հազարամեայ տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի եւ ապագայի հարցը». Նիկոլ Փաշինեան

«Այստեղ լուծւում է հազարամեայ տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի եւ ապագայի հարցը». Նիկոլ Փաշինեան

Այսօր  Ազգային Ժողովին մէջ խօսք առնելով ՀՀ վարչապետի պաշտօնին յաւակնորդ Նիկոլ Փաշինեան մասնաւորապէս ըսաւ ՝

«Եղբայրներ եւ քոյրեր, սա ՀՀ քաղաքացիների, այդ թուում՝ Ձեր ազատագրման ժամն է: Ձեզնից շատերի հետ մենք եղել ենք քաղաքական պարիքատների (պատնէշ) տարբեր կողմերում, սուր բանավէճերի, նոյնիսկ լեզուակռուի մեք ենք եղել, բայց այստեղ եւ հիմա չի լուծւում որեւէ մէկի անձնական յարաբերութիւնների հարցը: Այստեղ լուծւում է հազարամեայ ցնցումներ եւ տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի եւ ապագայի հարցը: Այստեղ լուծւում է ՀՀ-ի եւ Արցախի հանրապետութեան յաղթական ապագայի հարցը եւ հայ ժողովրդին Ձեր նպաստը բերելու համար Ձեզնից չի պահանջւում բացարձակապէս ոչ մի զոհողութիւն: Ձեզնից պահանջւում է անել ընդամէնը մի գործողութիւն՝ կողմ քուէարակել ՀՀ վարաչապետի ժողովրդական թեկնածուին», ըսած է Փաշինեանը: