image

Ժողովրդավարութիւնը խանգարող է. Սերժ Սարգսեան

 Ժողովրդավարութիւնը խանգարող է. Սերժ Սարգսեան

Ես չեմ կրնար ըսել, թէ Հայաստանի կառավարիչներն ինչ քաղաքականութիւն կը վարեն, որովհետեւ քաղաքականութիւն վարել, կը նշանակ շարադասել, աստիճանակարգել, եթէ աւելի պարզ ըսեմ՝ գլխաւորը կարեւորէն տարբերակել, առաջնահերթութիւնները նշել եւ այդ ուղղութեամբ շարժիլ: Այս մասին, նոյեմբեր 24-ին, դատարանի դիմաց լրագրողներու հետ զրոյցին նշած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը:

«Դա վերաբերում է ինչպէս պետութիւններին, այնպէս էլ քաղաքական ուժերին, անհատներին: Հիմա դուք կարո՞ղ էք ասել՝ որն է գլխաւորը այս կառավարիչների համար։ Ես կարող եմ ասել, որ մեր ժամանակ գլխաւորը երկրի անվտանգութեան ապահովումն է:

Եկել են, ասում են ժողովրդավարութիւն, եթէ գլխաւորը դա է, ապա արդիւնքները մենք տեսնում ենք։ Եթէ գլխաւորը կոռուպցիայի դէմ պայքարն է, ապա արդիւնքը տեսնում ենք: Տեսնում ենք Ղարաբաղի կորուստ, տեսնում ենք  Հայաստանի տարածքային կորուստներ, խօսքի ազատութեան սահմանափակումներ, քաղբանտարկեալներ եւ այլն»,-ըսած է ան:

Հարցին՝ այդ կորուստները փտածութեան դէմ պայքարի կամ ժողովրդավարութեան հետեւա՞նքն են. երրորդ նախագահը պատասխանած է. «Այո, ժողովրդավարութիւնը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգութեանը եւ ես չեմ վախենում խօսել դրա մասին։ Դրանք հակադրութեան մէջ են մտնում։ Դա չի նշանակում, որ ժողովրդավար երկիրը աւելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Մեր երկիրը փորձում է ժողովրդավարութեան այն ճանապարհը, որը կարելի է անցնել 1 ժամում, անցնել 5 րոպէում, դրա համար էլ գլորւում է»,-ըսած է Սարգսեանը։