Կու գայ նաեւ այն ժամանակը, որ ես շատ աւելի ճշմարտութիւններու մասին կը խօսիմ։ Վազգէն Սարգսեանի յիշատակին նուիրուած «Tete A Tete» հաղորդման ժամանակ ըսած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։
«Կարծում եմ, բոլոր դէպքերում, կը գայ նաեւ այն ժամանակը, որ ես շատ աւելի ճշմարտութիւնների մասին կը խօսեմ, ուղղակի հիմա, հաշուի առնելով որոշակի հանգամանքներ, ես որոշեցի մի քիչ խօսել»,-ըսած է ՀՀ երրորդ նախագահը։
Ան նաեւ ըսած է. «Մէկ-մէկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթէ ինչ-որ մի հրաշքով երկնային կեանքում հանդիպեմ Վազգէնին, ապա ի՞նչ պէտք է ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, գաղափարներ, բայց ես հակուած եմ ասելու հետեւեալը՝ Վազգէն ջան, ափսոս, որ երկրային կեանքից դու շատ վաղ հեռացար, եւ որոշակի դադարից յետոյ կ՚ասէի՝ Վազգէն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլիացիան, չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նուագի տակ»։
Սերժ Սարգսեանը վստահ է, եթէ չըլլար Վազդէն Սարգսեանը, Վազգէն Սարգսեան տեսակը, ապա Հայաստանի պատմութիւնն այլ կերպ պիտի շարադրուէր, պատմութեան ընթացքը պիտի փոխուէր։