Ժամեր առաջ արտաքին գործոց նախարար Ռուպիոն Թրամփին յայտնած է, որ յոյս ունի՝ Հայաստանն ու Ատրպէյճանը առաջիկային խաղաղութեան համաձայնագիր կը ստորագրեն։ Ռուպիոն այդ յայտարարութիւնն ըրած է Թրամփի քաղաքականութեան շնորհիւ տարբեր բախումներու մէջ խաղաղութեան հասնելու պարունակին մէջ։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:
«Վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնոյթ տեղեկութիւններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիւ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղութեամբ։ Թրամփի վարչակազմը այստեղ յաջողութեան հասնելու հնարաւորութիւն է տեսնում եւ ցանկանում է ստանալ նաեւ իր դափնիները այս գործընթացի արդիւնքում։ Չեմ բացառում, որ բանակցութիւնները կուլիսային բնոյթ են կրում գործընթացը զերծ պահելու այլ ազդեցութիւններից:
Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թէ բանակցում են առանց միջնորդների»,- գրած է Սարգսեանը: