Ամէնէն զատ, այսօրուան վրացական ընտրութիւններուն պիտի որոշուի, թէ արդեօ՞ք Հայաստանը երբեւէ ընդհանուր սահման պիտի ունենայ Եւրոպական Միութեան հետ, թէ՝ ոչ:
Այս մասին իր դմատետրեան էջին գրած է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը։
«Այսօր Վրաստանում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրութիւնները տոտալ ազդեցութիւն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականութեան վրայ: Եթէ Վրաստանում վերարտադրւում են գործող իշխանութիւնները, իսկ ԱՄՆ-ում իշխանութիւնը վերցնում են նախկինները, դա լուրջ վերադասաւորումների է բերելու ողջ տարածաշրջանում:
Թրամփի վարչակազմը մեր ռեգիոնով պասիւ է զբաղուելու, ինչը, մանաւանդ Վրաստանում իշխանութեան յաղթանակի պարագայում էապէս բարձրացնելու է Ռուսիոյ Դաշնութեան հնարաւորութիւններն առաւել ակտիւ գործելու վերջին շրջանում ակտիւութիւնը կորցրած Հարաւային Կովկասում»,- գրած է ան: