ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները հրաւիրած է ծանօթանալու վերջին տարիներուն բանակի մէջ իրականացուած բարեփոխումներուն։
«Լաւ, բանավէճի չէք գալիս, չէք գալիս։ Եկէք տանեմ ցոյց տամ բանակի վերջին տարիների սպառազինութեան եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարուած ինժեներական աշխատանքները, զինուորների աշխատավարձերը։ Մենակ այն ամենապինդ դիմակներից կը հագնէք, որ չանեքդ յանկարծ չընկնի»,-դիմատետրի իր էջին գրած է վարչապետը։