image

Տիգրան Համասյանը շարունակում է եւրոպական համերգները. այսօր` Լոզանի տաճարում

Տիգրան Համասյանը շարունակում է եւրոպական համերգները. այսօր` Լոզանի տաճարում

Հայտնի հայ դաշնակահար,  ջազմեն Տիգրան Համասյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր «Լոյս ի լուսոյ» համերգային ծրագիրը շարունակում է ներկայացնել աշխարհի նշանավոր դահլիճներում եւ եկեղեցիներում, որտեղ ավանդաբար հնչել է հոգեւոր երաժշտություն:  Հոկտեմբերի 8-ին համերգներ են տեղի ունեցել Ֆրանսիայում, այնուհետեւ դաշնակահարը «Լոյս ի լուսոյ» նախագիծը ներկայացրել է Իտալիայում: Այսօր հերթական համերգը տեղի կունենա Լոզանի Տաճարում: Վաղը կրկին Շվեյցարիայում (Ցյուրիխ) տեղի է ունենալու եւս մեկ համերգ: Տիգրան Համասյանը Եւրոպայում ելույթ է ունենալու նաեւ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, եւս երկու համերգ է ներկայացնելու  Ֆրանսիայում եւ մեկ ելույթ` Գերմանիայում: «Լոյս ի լուսոյ» ծրագրի համաշխարհային շրջագայությունը ավարտվելու է Լոս-Անջելեսում, դեկտեմբերի 5-ին: Երաժիշտը նախատեսել էր այս տարվա ընթացքում  աշխարհի  100 եկեղեցում հնչեցնել հայկական հոգեւոր երաժշտության իր նոր մշակումները: