image

Հայ հոգեւորականը սպանված է գտնվել իր տանը

Հայ հոգեւորականը սպանված է գտնվել իր տանը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններից Գերպ. Տ. Անանիա ծ.վրդ. Գուջանյանին սպանված են գտել Լեռնալիբանանում գտնվող իր տանը։

«Արեւելքը» արաբական լրատվամիջոցներից տեղեկացավ, որ դեպքը, ըստ երեւույթին ավազակային հարձակում է, որը, ըստ նախնական տեղեկությունների, կատարել են հոգեւորականի տանն աշխատող ոչ տեղացի բանվորները, մանրամասները ճշտվում են։

Լիբանանի հայկական համայնքից հայտնում են, որ երեկ հոգեւորականը կեսօրից հետո անհասանելի էր դարձել, ոստիկանությունը փնտրելով՝ գտել է նրան սպանված, տունը կողոպտված, անհետացել է նաեւ հոգեւորականի մեքենան։  

 

Bsalim Crime

Հայր Անանիան ծնվել է Լիբանանում, սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհյան»  դպրեվանքում։  Կրթական շրջանն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ավելի ուշ  ծառայության է կոչվել Իրանում։ Նա վերջին տարիներին հաստատվել էր ծննդավայր Լիբանանում,  Լիբանանի թեմի փոխառաջնորդն էր, հոգեւոր ծառայություն էր իրականացնում նաեւ Այնճարի եւ Զահլեի շրջաններում։ 

Հիշեցնենք, որ մոտ տասը օր առաջ Լիբանանում կրկին հայ էր սպանվել՝ իր տանը սպանված էին գտել Վաչե Արսլանյանին։