image

Լիբանանի նոր կառավարությունում հայ կին նախարար կա

Լիբանանի նոր կառավարությունում հայ կին նախարար կա

Երկար ժամանակ հրաժարված  կառավարությամբ գործող Լիբանան պետությունն այսօր  նոր կառավարություն ունեցավ։ 

«Արեւելք»-ի տեղեկություններով՝ 24 նախարարներից կազմված եւ վարչապետ Նաուաֆ Սալամի  գլխավորած  կառավարության  կազմում լիբանանահայության նախարար-ներկայացուցիչը Նորա Բայրագտարյանն է։  Նա ՀՅԴ-ի  թեկնածուն է։

Միաժամանակ նորակազմ կառավարությունը Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունի պաշտոնավարման ժամանակ ձեւավորված առաջին կառավարությունն է։ 

Նորա Բայրագտարյանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ է, մասնագիտությամբ իրավաբան եւ քաղաքագետ։

Լիբանանի նոր կառավարությունում նա զբաղեցնում է Երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնը։