«Հայկական ստորաբաժանումները ոչ թէ գնդակոծել են Ատրպէյճանի տարածքում գտնուող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատուածում ատրպէյճանական ԶՈՒ կողմից իրականացուող ճարտարապետական աշխատանքները դադարեցնելու ուղղութեամբ։
Մասնաւորապէս, 11 Յունիսին Ատրպէյճանի զինուած ուժերը հերթական անգամ փորձել են ճարտարապետական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գիւղի սահմանային հատուածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողութիւնների, ինչից յետոյ ճարտարապետական աշխատանքները դադարեցուել են»,-ըսուած է ՊՆ հաղորդագրութեան մէջ: