image

Սյունյաց հաղթանակի հուշակոթողը՝ իբրեւ Սարդարապատի կոթողի նախատիպ

Սյունյաց հաղթանակի հուշակոթողը՝ իբրեւ Սարդարապատի կոթողի նախատիպ

Սյունյաց հաղթանակի հուշակոթողը գտնվում է  Սիսիան  քաղաքից՝ պատմական Սյունիք  նահանգի  իշխանանիստ  կենտրոնից  5 կմ արեւելք՝  Աղիտու  գյուղում: Կառուցվել  է  6-րդ  դարի վերջին  կամ  7-րդ  դարի  սկզբին: Սխալմամբ  համարվում  էր  մահարձան: Իրականում   այստեղ  չկա  թաղման,  դամբարանի  եւ  ոչ  մի  հետք: Ամենայն  հավանականությամբ այն  կառուցվել  է  Սյունյաց  զորքերի  տարած ռազմական մի  հաղթանակի առթիվ:  

Հուշակոթողը Սյունիների հայկական վաղմիջնադարյան  իշխանական  տոհմի  նշանավոր  կառույցներից  մեկն  է: 

Կառույցի  արեւելյան  ճակատին,  կենտրոնի  բարձր  ութանիստ  սյան  խոյակի  վերեւում  նկատելի  է  իշխանուհու  խիստ  վնասված  դիմաքանդակը։ Կոթողի  տարբեր  մասեր  զարդարված  են  խաղողի,  նռան,  երկրաչափական,  բուսական  զարդաքանդակներով,  որոնք  նման  են  Սիսիանի Սյունի վանքի  զարդաքանդակներին:

Հուշարձանը  ճշգրտորեն  կողմնորոշված  է  երկրի  կողմերի  համաձայն: Նրա  երկրորդ  հարկը  ծառայել է  որպես  բեմ՝ ըստ  երեւույթին  Սյունյաց իշխանական զորագնդերի  ռազմարշավի  ծեսերի  կատարման  ժամանակ: 

Աղիտուի  հուշակոթողը  իբրեւ  նախատիպ  է  ծառայել  Սարդարապատի հաղթանակի  հուշահամալիրի   զանգակատունը   նախագծելիս:

 

Թաթուլ Սյունի