image

Ընդդիմությունը Մեծ Վտանգ Է ՀՀ-Ի Համար. «Անկեղծ Զրույց» | Գիորգի Թումասյան

Ընդդիմությունը Մեծ Վտանգ Է ՀՀ-Ի Համար. «Անկեղծ Զրույց» | Գիորգի Թումասյան

🇦🇲Ազգային ժողովի ընդդիմությունը. «Այս ընդդիմությունը, որ այսօր Ազգային ժողովում է, վտանգավոր է Հայաստանի համար՝ էգզիստենցիալ վտանգ է»։

Պաշտպանվածությունն ու հարձակման սպառնալիքը. «Եթե այսօր իրենք լինեին իշխանություն, մենք հակամարտությանն էինք վերադառնալու. պնդում եմ, որ այսօր պատրաստ չենք պաշտպանվելու, եթե Ադրբեջանը հարձակվի»։

Կազմակերպվածությունն ու պետականությունը. «Եթե Ազգային ժողովում չենք կարողանում նորմալ կազմակերպվել, ուրեմն չենք կարող կազմակերպել մեր պետությունը, բանակն ու ազգը. չկազմակերպված ուժին հաղթում են»։

🇦🇲🇦🇿Ղարաբաղյան խնդիրն ու պատմական սխալները. «Ուսումնասիրելով հայոց պատմությունը՝ գտել եմ 5 նույնպիսի սխալ, եւ պարզվում է՝ մենք 6-րդ անգամ ենք մեր պատմության ընթացքում նույն սխալը թույլ տվել, այս անգամ՝ Ղարաբաղում»։

🇦🇲🇮🇱Իսրայելի ճանապարհն ու պատասխանատվությունը. «Կամ Իսրայելի ճակատագրի նման ճանապարհ ունենք՝ բոլորս կազմակերպված, բանակ ու զինվոր ենք մեր հողի վրա, կամ գնում ենք ապրելու սփյուռքում, որովհետև մեր հողի վրա չենք կարող ապրել առանց պատասխանատվության»։

⭕️Այս եւ այլ հարցերի շուրջ «Անկեղծ զրույց»-ի տաղավարում զրուցել ենք վերլուծաբան, միջազգային հարաբերությունների փորձագետ՝ Գեորգի Թումասյանի հետ։