Նիկոլին կարելի է յաղթել ոչ թէ իր զինատեսակներով, այլ ճիշդ հակառակ ռազմավարութեամբ: Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:
Ան, մասնաւորապէս, նշած է.
«Մի եղէք Նիկոլ. Հին Կտակարանի կեդրոնական դրուագներից է Դաւթի ու Գողիաթի մենամարտը: Իսրայէլի ու Փղշտանի (էսօրուայ լեզուով՝ Պաղեստինի) զօրքերը դէմ դիմաց կանգնած էին ու հսկայ, երկաթեայ զրահներով պատուած Գողիաթը մենամարտի մարտահրաւէր է նետում իսրայէլցիներին: Ոչ ոք չի համարձակւում ընդունել Գողիաթի մարտահրաւէրը, բացի երիտասարդ փոքրամարմին հովիւ Դաւթից:
Նա հրաժարւում է զրահաբաճկոնից ու ծանր զէնքերից, որովհետեւ հասկանում է, որ ծանրաշարժ հսկայ Գողիաթի զէնքերով եւ մարտ վարելու նրա կանոններով յաղթելու շանս չունի:
Դաւիթը հակառակ մարտավարութիւնն է ընտրում' իր առաւելութիւնն էր շաժունակութիւնն ու հեռահար մարտը, այսինքն պարսատիկն ու քարերը:
Մի խօսքով, քարով խփում է Գողիաթի գլխին ու սպանում: Դաւիթը գնահատում է իրավիճակն ու ընտրում ճիշտ ռազմավարութիւն:
Գանք Նիկոլին ու ընդդիմութեանը: Ընդդիմութիւնը Նիկոլին ցանկանում է յաղթել իր զինատեսակներով՝ տեմակոկիա, փոփուլիզմ, ամբոխավարութիւն, հանրային հիսթերիայի սերմանում ու մերժման կարգախօսներ:
Այդ զինատեսակներն ու մարտավարութիւնը Նիկոլինն են ու այդտեղ ինքն անգերազանցելի է: Ստի, ամբոխավարութեան, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելութեան խօսքի ասպարէզում նա մրցակից չունի: Նիկոլին կարելի է յաղթել ոչ թէ իր զինատեսակներով, այլ ճիշր հակառակ ռազմավարութեամբ ու մարտավարութեամբ, այսինքն, պէտք է հակառակ որակները ցուցադրել»: