🇦🇲Ի՞նչ դեր է ունեցել Հայ Եկեղեցին տարբեր իշխանությունների օրոք, և ինչո՞ւ «քիմիա» չեղավ Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև։
Եթե Կաթողիկոսը 15 կին և 150 երեխա ունենար, բայց օրհներ վարչապետի քաղաքականությունը, վարչապետը դարձյալ հրաժարական պիտի պահանջե՞ր։
⛪️Լուծումը Եկեղեցո՞ւ մոտ է։ Ի՞նչ պետք է անի Եկեղեցին, որպեսզի ինքն էլ մասնակից լինի իրավիճակի հանգուցալուծման առաջարկներին։
Եկեղեցու ներսում կա՞ արդյոք առողջ երկխոսություն, թե՞ տիրողը լռությունն է։
🇦🇲1933-ի Չիկագոյի դեպքերը և Ղևոնդ Սրբազանի սպանությունը. ի՞նչ պատմական դարձակետ էր Դաշնակցության և Եկեղեցու միջև ծագած
հակամարտությունը։
🇦🇲🇱🇧Դաշնակցությունն ինչո՞ւ միշտ ուզել ունենալ իր «սրտի Կաթողիկոս»ն Անթիլիասում։
Ո՞վ և ինչո՞ւ էր ուզում Անթիլիասը դարձնել «ազատ աշխարհի հայերի Վատիկանը»։
⭕️Հայ եկեղեցական տագնապի լավագույն հետազոտող, պատմաբան դոկտ. Արա Սանճեանը «Անկեղծ զրույց»-ի տաղավարում մեկնաբանում է տարբեր տարիների հայկական եկեղեցական դեպքերն ու իրողությունները։