image

Մենք գործ ունինք վայրենիներու հետ․ պատժամիջոցներ, զէնքեր եւ ապառազմակալում, հիմա․ Զօհրապ Մնացականեան

Մենք գործ ունինք վայրենիներու հետ․ պատժամիջոցներ, զէնքեր եւ ապառազմակալում, հիմա․ Զօհրապ Մնացականեան

Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործոց նախկին նախարար Զօհրապ Մնացականեանն իր թուիթըրեան էջին անդրադարձած է թելեկրամեան ալիքներուն վրայ տարածուած տեսանիւթին, ուր ատրպէյճանցիները կը գնդակահարեն հայ ռազմագերիները:

«Ատրպէյճանցի ագրեսորների (յարձակող) կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանիւթը հարուած է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի խաղաղութեան ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Առանց ազերիների դէմ գործողութիւնների, առաջընթաց չի կարելի սպասել: Պատժամիջոցներ, զէնքեր եւ դեօկուպացիա (ապառազմակալում)։ Հիմա՛»,- գրած է նախկին Արտաքին գործոց նախարարը: