Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործոց նախկին նախարար Զօհրապ Մնացականեանն իր թուիթըրեան էջին անդրադարձած է թելեկրամեան ալիքներուն վրայ տարածուած տեսանիւթին, ուր ատրպէյճանցիները կը գնդակահարեն հայ ռազմագերիները:
«Ատրպէյճանցի ագրեսորների (յարձակող) կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանիւթը հարուած է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի խաղաղութեան ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Առանց ազերիների դէմ գործողութիւնների, առաջընթաց չի կարելի սպասել: Պատժամիջոցներ, զէնքեր եւ դեօկուպացիա (ապառազմակալում)։ Հիմա՛»,- գրած է նախկին Արտաքին գործոց նախարարը: