image

Մահացել է հայտնի նկարիչ Արզօն՝ Արայիկ Օհանյանը

Մահացել է հայտնի նկարիչ Արզօն՝ Արայիկ Օհանյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո՝ 60 տարեկանում, մահացել է ծաղրանկարիչ, նկարիչ-ձեւավորող, Հայաստանի ծաղրանկարիչների ընկերակցության հիմնադիրներից  եւ ընկերակցության փոխնախագահ Արայիկ Օհանյանը։ Նա հայտնի էր Արզօ անունով, որով էլ ստորագրում էր իր գծանկարները։ 

1991 թվականից Արզօն համագործակցել է «Մեհյան», «Հայ գրող», «Անահիտ», «Վելաս պրինտ», «Տիգրան Մեծ» հրատարակչությունների հետ։

1991-1993 թվականներին աշխատել է «Հայ գրող», 1994–1998 թվականներին՝ «Հայք», 1999 թվականից՝ «Հայկական ժամանակ» թերթերի խմբագրություններում։ Ձեւավորել է բազմաթիվ գրքեր։ 

Արզօն երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ, իսկ այս ամսվա սկզբին բուժման նպատակով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ էլ մահացել է։