Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յայտնած է, որ գիշերը ատրպէյճանական կողմէն ինքնաշարժով մօտեցած են Կապանի «Սիւնիք» օդակայանի յարակից տարածք, երեք կրակոց արձակած օդակայանի ուղղութեամբ եւ հեռացած։
«Օգոստոսի լոյս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանուած ավտոմեքենայով (ինքնաշարժով) Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանաւակայանի յարակից տարածք եկած անյայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանաւակայանի ուղղութեամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանաւակայանի պատուհաններից մէկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանութիւններին կոչ ենք անում պատշաճ քննութիւն իրականացնել դէպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադէպերի կրկնութիւնը բացառելու համար»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ։
Ազգային Անվտանգութեան ծառայութենէն նշած են, որ պատրաստ են նաեւ համատեղ քննութիւն կատարել եւ ատրպէյճանական կողմին փոխանցել համապատասխան տեսանիւթեր։