image

««Խաղաղութեան պայմանագիր»-ն առանցքային է մեր երկրի զարգացման եւ մեր հայրենակիցներին Պաքուի բանտերից ետ բերելու համար». Նարեկ Կարապետեան

««Խաղաղութեան պայմանագիր»-ն առանցքային է մեր երկրի զարգացման եւ մեր հայրենակիցներին Պաքուի բանտերից ետ բերելու համար». Նարեկ Կարապետեան

Ինծի համար մեծ պատիւ է այսօր գտնուիլ Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտի ամենագլխաւոր մասի մէջ, մեր Ազգային ժողովի ամպիոնին։ Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ըսած է «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Նարեկ Կարապետեանը: 

«Մեր երկիրը մէկ-երկու տարուայ ընթացքում ունի մի քանի մարտահրաւէր: Առաջինը՝ Ադրբեջանի հետ «Խաղաղութեան պայմանագիր»-ն է: «Խաղաղութեան պայմանագիր»-ն առանցքային է մեր երկրի զարգացման համար եւ մեր մարդկանց, մեր հայրենակիցներին Բաքուի բանտերից ետ բերելու համար:

«Խաղաղութեան պայմանագիր»-ը մեր երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից երեւի ամենակարեւորներից մէկն է: Հայ քաղաքական միտքը պէտք է կարողանայ լուծել այդ հարցը՝ զուգահեռ մէկ կարեւոր հարց լուծելով, որ «Խաղաղութեան պայմանագրի» շրջանակում թոյլ չտրուի Ադրբեջանին ստանալ այնպիսի հնարաւորութիւն, որ ունենայ ժողովրդագրական ներկայութիւն մեր երկրում»,-նշած է ան։

Նարեկ Կարապետեանն ըսած է՝ շատերը կը հարցնէին՝ ի՞նչն է վտանգը, որ իրենք կը տեսնեն:

«Այդ վտանգը, ես ուզում եմ ներկայացնել այսպէս։

Ընտրութիւններից յետոյ Ադրբեջանում գիրք գրող Կրթութեան, գիտութեան նախարարը, որ իրենց երեխաների համար ապահովում է գրքեր, յայտարարել է՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը «Արեւմտեան Ադրբեջան» հիմնարար նշանակութիւն ունի ազգային նոր ինքնութեան ձեւաւորման գործում»,- մէջբերած է ան։