Ժամանակն է կամ թերեւս անցած է այդ ժամանակը, որ մենք փոխենք մեր վերաբերմունքը ջուրի նկատմամբ: Ջուրի ճգնաժամը արդէն ՀՀ հասած է, եւ պէտք է արձանագրենք, որ ՀՀ-ի մէջ ջուրի ճգնաժամը կ'ահագնանայ ենթակառուցուածքներու բացակայութեամբ կամ մաշուածութեամբ եւ ջուրի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքով:
Այս մասին կառավարութեան հերթական նիստին ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Մենք ոչ մէկս չենք պատկերացնում, թէ ջրի խնդիրը ՀՀ-ում ինչ ծաւալի է: Վերջերս Գեղարքունիքի մարզում ականատես եղայ նրան, որ ՀՀ-ի ամենամեծ գիւղերից մէկն ունէր ջրի խնդիր, սակայն ես ճանապարհներին տեսայ մի քանի աղբիւր՝ մեծ խողովակներով, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր:
Այստեղ ինչ-որ պատճառահետեւանքային կապ կայ: Մի կողմից տեսնում ենք գիւղեր, որտեղ ջուր չկայ, միւս կողմից տեսնում ենք խողովակներ, որտեղից անընդհատ ջուր է հոսում, ու ոչ մէկ չի ասում՝ այս ջուրն ում հաշուոյն է հոսում»,-ըսած է ան:
Վարչապետն արձանագրած է, որ ՀՀ-ի մէջ ջուրը չի կառավարուիր, ջուրն ուղղակի կը հոսի: Անոր խօսքով՝ մենք այստեղ գիտելիքի խնդիր ալ ունինք․ չենք գիտեր ինչ կը նշանակէ ջուրի կառավարում: