image

Ջարդը մեր ճերմակ

Ջարդը մեր ճերմակ

Ցաւում եմ այս օր, եւըս մի անգամ, 

Մեր հայրենիքի սեւ ճակատագրին, 

Նրա սուրբ հողը պղծըւեց այնքան, 

Եւ որդւոց կեանքը՝ մնաց դառնալի։

 

Թող ես պարզ ասեմ որ քաջ իմանաք, 

Վիշտըն ահաւոր տանջըւած հողին, 

Թէ ջարդըւում ենք՝ մեր ջարդով ճերմակ, 

Պատճառը սա՛ է հոգուն ցաւալի.-

 

Թէ՛ հայրենիքում եւ թէ՛ սփիւռքում, 

Ցըրուած ապրում ենք նոր սպանդ ամեհի, 

Եւ դեռ շարունակւում՝ համայն աշխարհում 

Պայքարը հայու՝ ընդդէմ խեղճ հայի։

 

Չպիտի ասեմ ղեկավարների 

Սայթաքումը վատ ընդդէմ հայ ազգին, 

Ոչ էլ մեղքերը սփիւռքի հային,

Որ նպաստում են ճերմակ մեծ ջարդին։ 

Սա կոտորածի հետեւանքն է ողջ, 

Իմանում եմ, հոն՝ կար տագնապ կեանքի, 

Սակայն այս դարում ունենք միտք առողջ, 

Պէտք է դադարի ջարդը հայերի։

 

Ցրուած սրտերի միացումն է հարկ, 

Հարկաւորն ա՜յն է, որ ճամբին մեր բաց 

Էլ ո՛չ մի օտար անցորդ չլինի, 

Որ հայի սրտից՝ միայն հայ ծնի...

 

Կայլակ

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...