image

«Իզվեսթիա» հեռուստաալիքի խմբագիրը զոհուած է յատուկ ռազմական գործողութեան գօտիին մէջ

«Իզվեսթիա» հեռուստաալիքի խմբագիրը զոհուած է յատուկ ռազմական գործողութեան գօտիին մէջ

«Իզվեստիա» հեռուստաալիքի խմբագիր Մաքսիմ Ելիսեևը զոհվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում ԱԹՍ-ի հարվածից, հայտնել է հեռուստաալիքը:

«Մահացել է մեր գործընկեր, «Իզվեստիա» հեռուստաալիքի խմբագիր Մաքսիմ Ելիսեևը։ Նա զոհվել է հատուկ գործողության գոտում՝ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Մաքսիմը Դոնբասի առաջնագիծ էր մեկնել 2022 թվականի աշնանը որպես կամավոր, իսկ հեռուստատեսային աշխատանքի մասին հիշեցնում էր միայն զինակիցների տված «Դիկտոր» մականունը»,-նշվում է հեռուստաալիքի սյուժեում։

Նշվում է, որ Ելիսեևը ծառայում էր որպես կապավոր, նրա զորամասը գտնվում էր Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (Խարկովի ուղղությամբ):

Մաքսիմ Ելիսեևը մինչև վերջ պահպանում էր հաղթանակի նկատմամբ հավատն ու ռազմական ոգին, նույնիսկ ամենադժվար պայմաններում: Հեռուստաալիքը նշում է, որ մի քանի օր առաջ նա հերթական մարտական առաջադրանքից առաջ իր վերջին տեսագրությունն էր նկարահանել։