image

Իսրայէլի մէջ վարչապետի դէմ ցոյցերը կը շարունակուին մեծ թափով (Լուսանկարներ)

Իսրայէլի մէջ վարչապետի դէմ ցոյցերը կը շարունակուին մեծ թափով (Լուսանկարներ)

Իսրայելում չորրորդ օրն անընդմեջ շարունակվել են հակակառավարական բողոքի ակցիաները. մասնավորապես Երուսաղեմում քաոսային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ ցուցարարները ցրվել են տարբեր ուղղություններով, որպեսզի հասնեն վարչապետ Բենիամին Նեթանյահուի կեցավայր: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ցույցին մասնակցել են ամիսներ շարունակ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող իսրայելցի գերիների հարազատները: Նրանք Նեթանյահուի կառավարությունից կրկին պահանջել են ամեն ինչ անել գերության մեջ գտնվողներին ազատելու համար՝ վարչապետին որակելով որպես «գերիների ազատ արձակման գործարքի խոչընդոտ»: 

«Դու մեզ ես դավաճան անվանում, այն պարագայում, երբ դավաճանը դու ես՝ քո ժողովրդի, քո ընտրողների և Իսրայել պետության դավաճան», - ասել է ցուցարարներից մեկը, որի որդին ևս պատանդ է:

Պարբերականը նկատում է, որ թեև անձամբ Նեթանյահուն պատանդների ընտանիքներից ոչ մեկին «դավաճան» չի անվանել, սակայն նրա ամենաակտիվ կողմնակիցներից ոմանք «դավաճան» են անվանել:

Նշվում է, որ ոստիկանները դաժանորեն ծեծել են ցուցարարներին՝ պահանջելով հեռանալ փողոցներից:

Ի պատասխան Նեթանյահուի նստավայրի մոտ բողոքի ցույցերի՝ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությանը («Շին Բեթ») մեղադրել է վարչապետին ուղղված սպառնալիքներն անտեսելու համար:

«Իրավիճակը, երբ հազարավոր մարդիկ ճեղքում են վարչապետի տան մոտ տեղադրված բարիկադները, և «Շին Բեթ»-ն աչք է փակում, անընդունելի է»,- գրել է նա X-ում: