image

Ապպաս Արաքչի. Պատերազմ կամ գործարք

Ապպաս Արաքչի. Պատերազմ կամ գործարք

Իրանի արտաքին գործոց նախարար Ապաս Արաքչին հայտարարել է, որ այժմ Վաշինգտոնը պետք է որոշի՝ պատրա՞ստ է Թեհրանի հետ համաձայնագիր կնքել բոլոր ուղղություններով պատերազմը դադարեցնելու պայմանով, թե՞ կնախընտրի շարունակել հակամարտությունը, որը, իրանական կողմի գնահատմամբ, կավարտվի ԱՄՆ-ի հերթական պարտությամբ։

«Ամերիկացի ընտրողները կատարել են իրենց ընտրությունը։ Այժմ որոշում կայացնելու հերթը Սպիտակ տանն է», — կիրակի օրը X սոցիալական ցանցում գրել է Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում վերջերս կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքները։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանի առաջարկը, որը նախատեսված է երկու օրվա համար, շարունակում է ուժի մեջ մնալ։ Նա ամերիկյան վարչակազմին կոչ է արել ընդունել դրա պայմանները և գնահատել դրանց կատարման արդյունքները։

Արաղչին Իրանի առանցքային պահանջներից մեկն է համարել բոլոր ուղղություններով պատերազմի դադարեցումը։

 

Իրանի արտաքին գործոց նախարար Ապպաս Արաքչի յայտարարած է, որ այժմ Ուաշինկթըն պէտք է որոշէ՝ պատրա՞ստ է Թեհրանի հետ համաձայնագիր կնքելու՝ բոլոր ճակատներուն վրայ պատերազմը դադրեցնելու պայմանով, թէ՞ պիտի նախընտրէ շարունակել հակամարտութիւնը, որ, իրանական կողմի գնահատմամբ, պիտի աւարտի Միացեալ Նահանգներու հերթական պարտութեամբ։

«Ամերիկացի ընտրողները կատարած են իրենց ընտրութիւնը։ Այժմ որոշում կայացնելու հերթը Սպիտակ տան մէջ է», կիրակի օր X ընկերային ցանցին վրայ գրած է Արաքչի՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի մէջ վերջերս կայացած միջանկեալ ընտրութիւններուն արդիւնքները։

Իրանի արտաքին գործոց նախարարը նշած է, որ Թեհրանի առաջարկը, որ նախատեսուած է երկու օրուան համար, կը շարունակէ ուժի մէջ մնալ։ Ան ամերիկեան վարչակազմին կոչ ուղղած է ընդունելու առաջարկին պայմանները եւ գնահատելու զանոնք գործադրելու արդիւնքները։

Արաքչի Իրանի հիմնական պահանջներէն մէկը համարած է բոլոր ճակատներուն վրայ պատերազմին դադրեցումը։