ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարն արկղերում գտնված փաստաթղթերը «ներառում էր տեղեկություններ ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ օտարերկրյա պետությունների պաշտպանական և սպառազինության կարողությունների; Միացյալ Նահանգների միջուկային ծրագրերի; ռազմական հարձակման դեպքում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հնարավոր խոցելիության, ինչպես նաև արտաքին հարձակմանն ի պատասխան հնարավոր պատասխան գործողությունների ծրագրերի մասին», ներառյալ գաղտնի քարտեզները: Այս մասին գրել է The Guardian-ը։
2022 թվականի օգոստոսին ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոն Թրամփի՝ Ֆոլրիադայում Մար-ա-Լագոյի տանը հայտնաբերել էր պետական գաղտնի փաստաթղթեր, որոնք, ըստ մեղադրող կողմի, նախկին նախագահն իրավունք չուներ պահել իր մոտ։
Ենթադրյալ հանցագործությունները, որոնք մանրամասն նկարագրված էին, ավելի շատ էին և ավելի լուրջ, քան ի սկզբանե ենթադրվում էր հանրությունը։
«Այս գաղտնի փաստաթղթերի չարտոնված հանրայնացումը կարող է վտանգի ենթարկել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը, արտաքին հարաբերությունները, Միացյալ Նահանգների զինվորական և մարդկային ռեսուրսների անվտանգությունը և հետախուզության հավաքագրման զգայուն մեթոդների շարունակական կենսունակությունը», - ասվում է մեղադրական եզրակացության մեջ: