image

Հայկական դրամը կը նշէ 32-րդ տարեդարձը

Հայկական դրամը կը նշէ 32-րդ տարեդարձը

Նոյեմբեր 22-ին կը նշուի Հայկական դրամի՝ մեր պետութեան տնտեսական ինքնութեան առանցքային խորհրդանիշներէն մէկու եւ դրամատնային աշխատակիցի օրը։

32 տարի առաջ այս օրը Հայաստանի Կեդրոնական դրամատունը շրջանառութեան մէջ դրաւ սեփական ազգային արժոյթը խորհրդային ռուբլիի փոխարէն։ 

Կեդրոնական դրամատունը շնորհաւորած է դրամատնային ոլորտի բոլոր ներկայացուցիչները մասնագիտական տօնի, իսկ ՀՀ քաղաքացիները դրամի տօնի կապակցութեամբ․

«Հայկական դրամը պարզապէս վճարամիջոց չէ։ Այն մեր պետականութեան, տնտեսական ինքնիշխանութեան եւ ազգային ինքնութեան հիմնասիւներից մէկն է։ Տարիների ընթացքում դրամը բախուել է տարբեր փորձութիւնների՝ թէ՛ համաշխարհային, թէ՛ տարածաշրջանային, թէ՛ ներքին։ Այդ ամէնի արդիւնքում դրամը ապացուցել է իր կայունութիւնն ու կենսունակութիւնը, ինչը հետեւողական տնտեսական քաղաքականութեան, կայուն ինստիտուտների եւ նուիրուած աշխատանքի արդիւնք է:

Չափազանց մեծ է բանկային հատուածի եւ նրա ներկայացուցիչների դերակատարութիւնը երկրի տնտեսական կեանքում։ Իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիւ բանկային համակարգի աշխատողները ապահովում են տնտեսութեան անխափան գործունէութիւնը՝ խթանելով բիզնեսների աճը, ֆինանսաւորելով նորարարութիւնը եւ պաշտպանելով քաղաքացիների խնայողութիւնները։ Այսօր բանկային համակարգը մեր պետութեան տնտեսական կայուն զարգացման շարժիչ ուժերից մէկն է»: