Դանիացի մեծ մարդասեր Կարեն Եփփեն, հեռանալով իր ծննդավայրից՝ Արևմտյան Հայաստանում, այնուհետև՝ Սիրիայում, 1903 թվականից մինչև իր մահ՝ 1935 թվականը, զբաղվել է կոտորածներից և ցեղասպանությունից խույս տված հայ գաղթականներին օգնություն ցուցաբերելով: Նա փրկված հայերից շատերին թաքցրել է իր տան նկուղում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնել է Հալեպ՝ իր հետ տանելով նաև ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայերի։ 1921 թվականից սկսած զբաղվել է 20-30 000 առևանգված հայ կանանց և երեխաներին ետ վերադարձնելու առաքելությամբ։ Եպպեին հաջողվել է մուսուլմանների հարեմներից ազատ արձակել մոտ 2000 հայ կնոջ:
Մահացել է Հալեպում՝ մալարիայից։ Աճյունը հանգչում է հենց Հալեպում։ Եպպեի հուղարկավորության ժամանակ հայոց արքեպիսկոպոսը նրան անվանել է «իր սիրելի քույր, որ իր սեփական անձը զոհեց հազարավոր մարդկանց համար»: Նրա անունով է կոչվում Հալեպի հայկական վարժարաններից մեկը:
Եպպեն արվեստանոցներ էր բացել Հալեպում, կառուցել բուժարան և մանկապարտեզ, հագուստի ֆաբրիկա` այդպիսով աշխատատեղեր բացելով բազմաթիվ որբերի համար: Դանիա է ուղարկել հայուհիների ձեռագործ աշխատանքները, որոնցից ստացված հասույթը նկատելիորեն բարելավել է գաղթականների վիճակը:
Այս լուսանկարում պատկերված են մի խումբ հայեր՝ Կարեն Եպպեի ձեռագործական աշխատանոցում, 1920-ական թթ., Հալեպ: Լուսանկարը՝ Հրազդան Թոքմաջյանի հավաքածուից: