Արցախի Աղավնո գյուղում Սուրբ Նահատակաց եկեղեցում կատարվել է հավաքական մկրտության կարգ: Արարողության հանդիսապետն էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Մկրտվել են Աղավնոյում եւ շրջակա բնակավայրերում ապրող 60 հոգի: Արարողությունը տեղի է ունեցել ամերիկահայ համայնքային գործիչ Վաչե Վասիլյանի հովանավորությամբ:
Սփյուռքահայերի «ԱՐԻ» ներդրումային ծրագրի շնորհիվ հիմնադրված Աղավնո գյուղը Աղավնո գետի ափին է՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարեւանությամբ. Ստեփանակերտ տանող ճանապարհին հանդիպող առաջին գյուղն է։ Արարողության կազմակերպիչները նշել են այս ռազմավարական նշանակություն ունեցող գյուղի բնակիչներին հայ քրիստոնեական ավանդույթներով հողին կառչած պահելու անհրաժեշտությունը: