Ուղիղ հինգ տարի առաջ ԱՄՆ-ում մահացավ հայ փոփ երգի արքա համարվող երգիչ Ադիս Հարմանդյանը:
Մահից մեկ տարի առաջ՝ 2018-ի ապրիլին Ադիսը համերգ է ունեցել Լիբանանում, որից մի հատված տեղադրվել է նրա Youtube-յան ալիքում:
Չնայած Ադիսը լքել է երկրային կյանքը, սակայն նա ապրում է հավերժության մեջ՝ իր անունով, իր թողած ժառանգությամբ, այն փառքով եւ այն ճանապարհով, որ տաղանդավոր երգիչը կերտել է հայ երգի համար:
Մասնագետները փաստում են, որ հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, որոնց խոսքերի հեղինակն է Հասմիկ Մանասերյանը։ Առաջինը թողարկվել եւ հանրաճանաչ է դարձել «Ծաղիկներ» երգը։ Հայտնի երգերից են «Նունե», «Գարուն Գարուն», «Այլ աչեր», «Ախթամար»։ Ադիսը թողարկել է 30-ից ավելի ալբոմ, ունեցել հազարավոր համերգներ: