Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 6-13-ը հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում։ Ինչպես տեղեկանում ենք՝ Գյումրու պետական թատրոնը Լիբանանում կներկայացնի երեք բեմադրություն՝ «Տունը սահմանին», քաղաքական սատիրան, «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությունը ու մանկական «Քեռի Քուչին»։ Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է խաղալ հինգ ներկայացում։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատրոնի համագործակցությունը տարիների պատմություն ունի, այս հյուրախաղերին աջակցել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: