Գորգագործ Մալճեան. Մարաշից Հալեպ

Գորգագործ Մալճեան. Մարաշից Հալեպ

Գորգագործության և գորգանկարների վարպետգորգագործ, նկարիչ, Վարդավառ Պետրոս Մալճեանը ծնվել է 1918 թ.-ի հուլիսի 12-ին՝ Մարաշում՝ Պետրոս և Մարիամ Մալճեանների ընտանիքում: Վարդավառը ծնողներից սովորել է գորգ գործելու տեխնիկան: Նրանց ընտանեկան գործը  Սիրիայի Հալեպ քաղաքի իրենց գործարանում գորգեր արտադրելն էր: Վարդավառ Պ. Մալճեանը հյուսել է 10 գորգ: 1991 թ. մարտին Մալճեանը հանդես է եկել գորգագործության մասին դասախոսությամբ ՝ սահիկների շնորհանդեսով ներկայացնելով իր արվեստի բոլոր գործերը:
Վարդավառ Պետրոս Մալճեանի լուսանկարը պահվում է Մալճեանների ընտանեկան արխիվում (ԱՄՆ):