Հրատապ լուրեր:

Գորգագործ հայուհիները՝ Ուշաքում

Գորգագործ հայուհիները՝ Ուշաքում

Ուշաք քաղաքը Թուրքիայում համանուն նահանգի կենտրոնն է: Այն հայտնի է  եղել  գորգերի արտադրությամբ: Այնտեղ այսօր էլ գորգագործությունը հռչակված է, քաղաքում զբաղվում են նաև շաքարի,  բամբակե և բրդե գործվածքների, կաշվի արտադրությամբ: 

Հայերը 19-րդ դարի վերջից սկսած իրենց ներդրումներ են ունեցել Ուշաքի գորգագործության բնագավառում: 

Լուսանկարում՝ գորգագործ հայուհիներ՝ Ուշաքում, 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ: Նրանք աչքի են ընկնում իրենց կոկիկ և ճաշակավոր հագուստով և մազերի նուրբ հարդարանքով: