Շիրակի Անի խոշորացված համայնքի Ձիթհանքով բնակավայրում այսօր բացվել է հայրենիքի նվիրյալների հուշահամալիր։ Արցախյան երկու պատերազմների ժամանակ Ձիթհանքովի 12 հերոս զավակներ են կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի։ Հուշահամալիրի բացմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, համայնքի բնակիչներ, զինվորներ: Միջոցառմանը մասնակցել են դպրոցի աշակերտները, տեղի է ունեցել նաեւ հոգեհանգստյան արարողություն:


